Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #2269

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Հարգելի պր. Փաշինյան Գաղտնիք չէ, որ մեր կրթական համակարգը բազում խնդիրներ ունի, և այդ խնդիրների լուծումն, ըստ իս, պետք է սկսել հենց առաջին դասարաններից։ Երեխաները մեր ապագա գիտնականներն ու տիեզերագնացներն են, իսկ ներկայիս հանրակրթությունը, հենց առաջին դասարանից, բոլոր երեխաներին կաղապարի մեջ է դնում։ Տարիներն անցնում են, ժամանակակից կյանքը նոր տեմպ է ստանում, իսկ դպրոցները, կարծես, իրականությունից կտրված լինեն։ Կարծում եմ, երեխաներին անհրաժեշտ է համակարգչից օգտվել սովորեցնել, որ բացի մուլտֆիլմեր դիտելուց և խաղեր խաղալուց՝ նրանք կարողանան օգտվել ինտերնետից, exel, word ,PowerPoint ծրագրերից: Երեխաների մտածելակերպը շատ է փոխվել, իսկ դպրոցների կրթական համակարգը մնացել է նույնը, ինչ որ քսան տարի առաջ էր: Եվ նույն դասասենյակում երեսուներեք, վեց տարեկան երեխա և մեկ դասատու, պարզապես անարդյունավետ ուսուցում է, եթե ոչ, անհնարին։

Ամփոփում

Թեմաներ
Կրթություն → Հանրակրթություն
Ազդված խմբեր
Երեխաներ · Ուսանողներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Հանրակրթություն

    ԿրթությունՀանրակրթություն

    Ազդված խումբ: Երեխաներ · Ուսանողներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է