Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #2145

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Մեծարգո վարչապետ: Մի քանի օր առաջ Ձեզ եմ դիմել, թե բաց նամակով և, թե կառավարության օնլայն նամակագրության հարթակով: Հարցս կապված է թմրանյութերի շրջանառության հետ: Ցավոք Ձեր աշխատակազմը հարցը վերահասեավորել է հենց այն նույն համակարգին, որի աշխատանքի արդյունքում մեր երկրում օրեցօր շատանում են թմրանյութ օգտագործող և դեռահասները, և երիտասարդները: Հարցը օրհասական է պարոն Փաշինյան: Պարոն Փաշինյան կորոնավիրուսի հետևանքները Ձեր գլխավրությամբ կհաղթահարենք, բայց թմրանյութերի հետևանքների հաղթահարումը ամբողջ կյանքի գործ է: Արդեն տևական ժամանակ է՝ մեր Հասարակական կազմակերպությունը, որի կարգախոսն է ,,Մայրերն ընդդեմ թմրանյութերի,, պատկան մարմիններին տեղեկատվություն է տրամադրում թմրանյութերի ապօրինի շրջանառության, սոցիալական կայքերի մոջոցով մինչև 2000 գնորդ ունեցող խանութների գոյության մասին, որոնք հեղափոխությունից հետո սողոսկել են ամենապաշտպանված սոցիալական կայքերի տիրույթը և հասանելի են հատկապես երիտասարդների և դեռահասների համար: Մենք հույս էինք տածում, որ ոլորտի պատասխանատուները անմիջապես միջոցներ կձեռնարկեն օր առաջ այս ,,խանութների.. գործունեությունը արգելափակելու ուղղությամբ, սակայն մեր բարձրաձայնած խնդիրները ոչ միայն լուծում չեն ստանում, այլ, հակառակը, բերվում են զանազան պատճառաբանություններ, թե ինչու մեր ոստիկանությունը չի կարողանում սոցիալական կայքերի այդ ,,խանութները,, հայտնաբերել, փակել, կամ ինչու չեն կարողանում այլ մեթոդներով բացահայտել այն սրիկաներին, որոնք ամեն օր սողոսկում են հարյուրավոր ընտանիքներ՝ կործանելով ոչ միայն այն մարդկանց, որոնք դա օգտագործում են, այլ նաև նրանց շրջապատող անձանց և, մեծ հաշվով հասարակությանը: Եվ անկեղծ ասած, մեր դիտարկումների ընթացքում մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ նրանք, իրոք, ոչ թե չեն ցանկանում կատարել իրենց պաշտոնեական լիազորությունները, այլ պարզապես շատ դեպքերում նույնիսկ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում համացանցային տիրույթում: Կորոնավիրուսի տարածման այս փուլում սոցիալական ցանցերում էլ ավելի է ակտիվացել թմրանյութերի առքուվաճառքը, ասեմ ավելին, խոսքը օրգանական՝ քիմիական թմրանյութերի մասին է, որոնք կարող են մարդու մոտ կախվածություն առաջացնել նույնիսկ մեկ անգամ օգտագործելիս և այլևս երկար ժամանակ և դժվարանցանելի ճանապարհ է պահանջվում նրանց վերականգնելու և կախվածությունից ձերբազատելու համար: Թմրանյութերի առաքիչ աշխատելու հայտարարություններն ամեն օր գրավում են տասնյակ երիտասարդների ուշադրությունը և դառնում նրանց կործանման պատճառը: Եթե երեք ամիս առաջ թմրանյութերի շրջիկ վաճառքով զբաղվողների հայտարարությունները վերաբերում էին միայն Երևան քաղաքին ապա այսօր նրանք առաքիչների պահանջարկ ունեն Գյումրիում, Չարենցավանում, Ծաղկաձորում, Աշտարակում, Գորիսում և հանրապետության այլ քաղաքներում: Վստահեցնում եմ Ձեզ՝ այսօր թմրանյութերի զոհ են դառնում 15 տարեկանից սկսած բազմաթիվ տղաներ և աղջիկներ, իսկ այդ պատանիներն ու աղջիկները վաղվա մայրեր և զինվորներ են: Մեծարգո վարչապետ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես Հասարակական կազմակերպության նախագահ, որը բազմաթիվ մայրերի աչքերում օգնության ճիչ է տեսել, խնդրում եմ, հորդորում եմ, պահանջում եմ հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկել, պահանջել իրավապահ մարմիններից զբաղվել այս խնդիրներով, իսկ եթե, ինչպես նրանք են ասում, մասնագետների կարիք ունեն, թող բարձրաձայնեն այդ մասին, թող ներգրավեն բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտի արհեստավարժ մասնագետներին : Մենք հապաղելու իարվունք չունենք նաև այն պատճառով, որ այդ երիտասարդները կարող են նպաստել կորոնավիրուսի տարածմանը: Մենք պատրաստ ենք համագործակցության և մեր ունեցած տեղեկատվությունը Ձեզ հետ մանրակրկիտ քննարկման: ,,Միասին կարող ենք,, Հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Երեմյան

Ամփոփում

Թեմաներ
Արդարադատություն, իրավունքներ և հանրային անվտանգություն → Ոստիկանություն և հանցավորություն
Վայրեր
Երևան քաղաքին · Գյումրիում · Չարենցավանում · Ծաղկաձորում · Աշտարակում · Գորիսում
Ազդված խմբեր
Երեխաներ · Երիտասարդներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Ոստիկանություն և հանցավորություն

    Արդարադատություն, իրավունքներ և հանրային անվտանգությունՈստիկանություն և հանցավորություն

    Վայրեր: Երևան քաղաքին · Գյումրիում · Չարենցավանում · +3

    Ազդված խումբ: Երեխաներ · Երիտասարդներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է