Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #2142

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Պարոն Փաշինյան, հորդորում եմ ստեղծել Ձեր կողմից վերահսկվելի մի հարթակ, որտեղ հավաքվեն Ձեր ու Կառավարության գործունեության, այդ թվում նաև կոռոնավիրուսի դեմ պայքարի ու հակաճգնաժամային միջոցառումների, հետ կապված բոլոր առաջարկները, դիտողությունները, քննադատական դիտարկումները և այլն: Դրանց ամփոփումն ու վերլուծումը կարծում եմ կարող են օգնել Ձեզ բարելավել Ձեր և կառավարության աշխատանքի արդյունավետությունը: Մյուս կողմից, այդ նպատակային հարթակի առկայությունը լրացուցիչ հնարավորություն կտա մեր քաղաքական գործիչներին և այլն իրենց առարկայական դիտարկումներով, քննադատությամբ ու առաջարկներով անմիջապես դիմել Ձեզ և կազատի սոցիալական ցանցերը, լրատվամիջոցները և այլն անհանգստության, քննադատության ու առաջարկության քողի տակ ահագնացող վայրահաչոցից, ապատեղեկատվությունից, անվստահության սերմանումից և այլն:

Ամփոփում

Թեմաներ
Հանրային կառավարում → Էլեկտրոնային կառավարում և թվային ծառայություններ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Էլեկտրոնային կառավարում և թվային ծառայություններ

    Հանրային կառավարումԷլեկտրոնային կառավարում և թվային ծառայություններ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է