Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #2037

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Հարգելի պարոն Փաշինյան, փոքր բիզնեսի աջակցման հարցում մեծ քայլ է կատարել պետությունը՝ միկրոբիզնեսի հարկային բեռը թեթևացնելով։ Սակայն մի մեծ բաց կա ընդունված օրենքում՝ նորաթուխ մայրիկների համար։ Միկրոբիզնեսում գրանցված աշխատողը, չնայած այն բանին, որ շարունակում է հարկեր վճարել, համարվում է «գործազուրկ» (հենց այս ձևակերպումն ենք ստանում նախարարությունից) և արդյունքում նա չի կարող ստանալ երեխայի ծննդյան արձակուրդի գումար, ինչպես նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ... Միկրոբիզնեսի մասին օրենքը գործում է հունվար ամսից, իսկ մինչ այդ մարդիկ տարիներ շարունակ հարկեր են վճարել և հիմա էլ շարունակում են հարկ վճարել, սակայն այս պահին զրկվում են իրենց հասանելիք գումարներից։ Խնդրում եմ ձեր ուշադրությունը այս հարցին։ Շնորհակալություն 🙂

Ամփոփում

Թեմաներ
Սոցիալական պաշտպանություն և ընտանիք → Ընտանեկան և մանկական նպաստներ
Ազդված խմբեր
Ծնողներ · Աշխատողներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Ընտանեկան և մանկական նպաստներ

    Սոցիալական պաշտպանություն և ընտանիքԸնտանեկան և մանկական նպաստներ

    Ազդված խումբ: Ծնողներ · Աշխատողներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է