Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #1762

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄ Հարգելի Պարոն Վարչապետ , ես, լինելով Ձեր կառավարության աջակից և ձգտելով արդարության ինչպես Դուք, խնդրում եմ ուշադրություն դարձնել հետևյալ հարցին` մեր կազմակերպությունը ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ համապատասխանում է բոլոր չափանիշներով ,բացի հարկային ժամկետանց պարտաովրությունների մասով , որն ել առաջացել է ոչ մեր կազմակերպության մեղքով , այլ գոծընկեր կազմակերպություններից գումարները ուշ ստանալու պատճառով , բնականաբար եթե վաճառքից հավաքագրելիք գումարները ոչ մեր մեղքով ուշացել են, համապատասխանաբար դառնում է այնպես , որ ուրշի անպարտաճանաչության հետևանքով վնասվում ենք մենք , կխնդրեի այդ հարցին ուշադրություն դարձնել , քանի որ այս մի քանի տարվա ընթացում Ձեր կողմից ղեկավարված կառավարության որոշումների մեջ տեսնում ենք երկրին նվիրվածություն և արդարության ձգտում: Կնշեմ նաև , որ այս պահի դրությամբ մարված են բոլոր հարկային պարտավորությունները : Հ.Գ. Կարծում եմ, նման խնդիրներ ունեցել են Հայաստանում գործող կազմակերպությունների մեծ մասը։ Կանխավ Շնորհակալություն

Ամփոփում

Թեմաներ
Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցեր → ՓՄՁ և բիզնեսի աջակցություն
Վայրեր
Հայաստանում
Ազդված խմբեր
Բիզնեսներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    ՓՄՁ և բիզնեսի աջակցություն

    Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցերՓՄՁ և բիզնեսի աջակցություն

    Վայրեր: Հայաստանում

    Ազդված խումբ: Բիզնեսներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է