Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #1671

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Բարև Ձեզ հարգելի պարոն Փաշինյան, ես Գոհար Աշոտի Աբրահամյանս հանդիսանալով ՀՀ հպարտ քաղաքացի, ծառայում եմ իմ կոլեգաների հետ անձնվիրաբար առաջնային օղակում (Առաջին գծում) որպես Թերապևտ ։Անչափ մտահոգված եմ ներկայիս մեր անպաշտպան, մոռացված վիճակից, այն համեմատելով պատերազմի հետ, երբ զինվորը առանց զենքի է կռվում։ Մենք ամեն օր ինքնամոռաց ընդունում ենք բազմաթիվ ջերմող և չջերմող հիվանդների ։Հաշվի առնելով միջազգային վիճակագրությունը, որ ներկա թվերը սառցաբեկորի գագաթն է միայն, իսկ մնացած հատվածով հենց առաջնային օղակն է զբաղվում։ Ելնելով այս, հանգամանքնից, Ձեզ ուզում եմ խնդրել, որպեսզի ուշադրությունը սևեռեք առաջին գծի վրա(բուժաշխատողներին ապահովեք ժամ առաջ տեստերով, որովհետև հենց) մենք կարող ենք վարակը տարածել) :Պատրաստ եմ ծառայել հայրենիքիս և ժողովրդիս։ Շնորհակալություն

Ամփոփում

Թեմաներ
Առողջապահություն → Հանրային առողջության արտակարգ իրավիճակ
Ազդված խմբեր
Առողջապահության աշխատողներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Հանրային առողջության արտակարգ իրավիճակ

    ԱռողջապահությունՀանրային առողջության արտակարգ իրավիճակ

    Ազդված խումբ: Առողջապահության աշխատողներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է