Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #1663

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Պարոն Փաշինյան, մենք միշտ նախաձ աչքով ենք նայել ու ցավոք այս օրերին էլ շարունակում ենք նույն աչքով նայել մեր հարեւան երկրին` Վրաստանին։ Վրաստանում սա արեցին, Վրաստանում այն արեցին, իսկ մի թե հնարավոր չէ ինչ որ մի բան էլ մենք անենք առաջինն ու ստիպենք, որպեսզի մեր մասին էլ նախանձով խոսեն։ Պարոն Վարչապետ Դուք այս օրերին մի շարք աջակցության ծրագրեր ներկայացրեցիք, իհարկե շատ հաճելի էր ու ողջունելի բայց։ Շուտով ՀՀ բոլոր քաղաքացիներիը պետք է կատարեն կոմունալ վճարումներ։ Ոմանք ունեն պահուստային գումար, ոմանք կօգտվեն Ձեր տրամադրած աջակցությունից, իսկ բնակչության մի մեծ հատված էլ չունի ոչ մեկը ոչ էլ մյուսը։Հարգելի Վարչապետ իմ առաջարկն հետեվյալն է, արդյոք հնարավոր չէր պետական բյուջեից որոշակի գումար տրամադրել(կամ առձեռն չտրամադրել, այլ միանգամից վճարել) ՀՀ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր գտնվում են սոցիալապես առավել խոցելի խմբերում` միայն կոմունալ վճարումներ կատարելու նպատակով, բայց այս ամենի հետ մեկտեղ ներկայացնել պայման, որ այդ գումարները բնակիչները պարտավորվեին մինչև տարեվերջ վերադարձնել պետությանը։

Ամփոփում

Թեմաներ
Սոցիալական պաշտպանություն և ընտանիք → Հրատապ օգնություն
Ազդված խմբեր
Ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Հրատապ օգնություն

    Սոցիալական պաշտպանություն և ընտանիքՀրատապ օգնություն

    Ազդված խումբ: Ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է