Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #1535

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Հարգելի պարոն Փաշինյան, հարց կա վարձով բնակարանների մասին, թե ինչպես վճարեն վարձերը այս համաճարակի պահին: Ինչևէ: Երևի բավարար լայքեր չի հավաքի, բայց օգտվելով առիթից ես այս վերաբերյալ առաջարկ ունեմ և հետաքրքիր է Ձեր հանպատրաստից կարծիքը: Այս հարցը կկարգավորվի Գույքի Օգտագործման Գործակից ներդնելով: Եթե չօգտագործվող մակերեսների համար սեփականատերերը հազարապատիկ մեծ գույքահարկ վճարեին, ապա շահագրգռված կլինեն այն ժամանակավորապես հանձնել ցանկացողներին օգտագործման համար և իրենց գույքահարկը այնքան կպակասի, որ իրենք գուցե վարձ ուզելու փոխարեն իրենք վճարեն ժամանակավորապես օգտագործողներին: բացատրության համար ասեմ, որ հարկավոր է ԳՕԳ կիրառել և , եթե օրինակ մի տարածքում այնքան մարդ է ապրում, որ մեկ հոգու հաշվով հարյուր քառ.մ. տարածք է հասնում, ապա կիրառվի օրինակ ԳՕԳ=100 գործակից: Իսկ, եթե 10քառ. մետրից պակաս է, ապա ԳՕԳ=0 գործակից:

Ամփոփում

Թեմաներ
Բնակարանային հարցեր և գույք → Բնակարանների հասանելիություն և մատչելիություն
Ազդված խմբեր
Բնակարանային անապահով / անօթևան

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Բնակարանների հասանելիություն և մատչելիություն

    Բնակարանային հարցեր և գույքԲնակարանների հասանելիություն և մատչելիություն

    Ազդված խումբ: Բնակարանային անապահով / անօթևան

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է