Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #1454

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Կարդալով մեկնաբանությունները գլխապտույտ ունեցա։Մարդ պետք է գերազանց առողջություն ունենա, ազդակներին անհաղորդ նյարդեր, միլիգրամներ կշռող կշեռքի հավասարակշռություն, որ կարողանա դիմակայի ներկա իրավիճակին. Ընդիմադիր քաղաքական ուժերը "Կորոնավիրուս" չարիքի տարածումը երկրում վերագրում են կառավարության ոչ ճիշտ գործելաոճին, անտեսելով այն գերմարդկային աշխատանքը, որը կատարվում է աղետի հետևանքները վերացնելու համար։ Պահանջում են բոլորը' նրանք, ովքեր իրոք օգնության կարիք ունեն և նաև նրանք,ովքեր մինչ "Կորոնավիրուսը" պառկած են եղել իրենց բազմոցին և ծուլության պատճառով ցանկություն չեն ունեցել աշխատելու։Հիմա իրենց անընդունակությունն ու ծուլությունը վերագրում են "կարանտինին"։ Հարգելի հայրենակիցներ, թույլ տվեք, որ արհեստածին բողոքի ու աղմուկի մեջ լսելի դառնա իսկական կարիքավորի ձայնը։ Աստված հպարտությունը կարծեմ մեղք է համարում, բայց այս օրերին այն առաքինություն է։ Հարգելի կառավարության խելացի, գործունյա և արժանի անդամներ ուժեղ եղեք և դիմացեք. 1) չար ուժերի անհիմն քննադատություններին։ 2)բնության ցասումին 3)օգնեք միայն նրանց, ովքեր դրա կարիքը ունեն 4)լռեցրեք կառավարության կազմում պատահական հայտնված այն անդամներին, ում մոտ ձևը դոմինանտում է բովանդակությանը, նրանք նյարդայնացնում են այս լարված իրավիճակում։ Աստված կրկնապատկի աշխատողի ուժն ու դիմացկությունը, մեղմի բնության ցասումը,համբերություն և լավատեսություն տա մեզ' շարքային քաղաքացիներիս։ Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան...

Ամփոփում

Թեմաներ
Սոցիալական պաշտպանություն և ընտանիք → Հրատապ օգնություն
Ազդված խմբեր
Ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Հրատապ օգնություն

    Սոցիալական պաշտպանություն և ընտանիքՀրատապ օգնություն

    Ազդված խումբ: Ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է