Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #1415

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Պարոն վարչապետ, քանի որ գլոբալ պանդենիայի առկայության դեպքում չի բացառվում, որ նաև առնչվենք պարենային ճգնաժամի հետ, արդյո՞ք նպատակահարմար չեք գտնում գյուղատնտեսության մեջ կիրառել հետևյալ ոչ սովորական և միգուցե ցավոտ ռեֆորմը:Այն հողոգտագործողները որոնք անմշակ կթողնեն իրենց հողատարածքները ժամանակավոր կամ մշտական զրկվեն իրենց հողատարածքից և տվյալ հողատարածքը վերասեփականաշնորհման միջոցով հատկացնել այլ հողոգտագործողի, որը պատրաստակամ է մշակել:Այս կերպ ՀՀ -ում անմշակ հողատարածքները կհասցվեն միգուցե նվազագույնի և գյուղ. նշանակության հողատարածքները կօգտագործվեն ըստ նպատակի՝ դրանով մեղմելով, կամ կանխելով պարենային ճգնաժամի հնարավոր ռիսկերը մեր երկրում:

Ամփոփում

Թեմաներ
Գյուղատնտեսություն → Հողագործություն և անասնաբուծություն
Վայրեր
ՀՀ -ում
Ազդված խմբեր
Գյուղատնտեսներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Հողագործություն և անասնաբուծություն

    ԳյուղատնտեսությունՀողագործություն և անասնաբուծություն

    Վայրեր: ՀՀ -ում

    Ազդված խումբ: Գյուղատնտեսներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է