Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #1383

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Պարոն Վարչապետ, խնդրում եմ առանձնակի ուշադրություն դարձնել զինկոմիսարիատների աշխատողների, մասնավորապես բժիշկների ահռելի ծանր աշխատանքին։ Օպտիմալացումից հետո մեկ բժիշկը կատարում է 7-8 աշխատակցի ֆունկցիա, ավագ բժիշկը աշխատում է առավոտից մինչ ուշ գիշեր, իսկ վարձատրվում է 8 ամսվա համար։ Արդյո՞ք ճիշտ է 4 ամիս առանց աշխատավարձ մնան այն բժիշկները, ովքեր կատարում են երկրի կարևորագույն խնդիրը, իրենց բարեխիղճ աշխատանքով դնելով մեր երկրի անվտանգության հիմնաքարը։ Ասեմ, որ խոստացել էին այս բժիշկներին վարձատրել գոնե 11 ամիս, սակայն այդ նախագիծը այդպես էլ մնաց օդից կախված։ Արդար է արդյո՞ք, երբ այլ պետաշխատողներ ստանում են աստղաբաշխական պարգևավճարներ, մինչդեռ զինվորի հետ աշխատող բժիշկը մի չնչին աշխատավարձի կարոտ է։ Խնդրում եմ անձամբ հետևեք զինկոմիսարիատների բժիշկներին և սպայական կազմին հատկացված գումարներին։ Հարկայինի աշխատողից տասնյակ անգամ կարևոր և անփոխարինելի աշխատանք են կատարում այդ մարդիկ։ Շնորհակալություն!

Ամփոփում

Թեմաներ
Զբաղվածություն և աշխատանք → Աշխատավարձեր և չվճարված փոխհատուցում
Ազդված խմբեր
Առողջապահության աշխատողներ · Պետական ծառայողներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Աշխատավարձեր և չվճարված փոխհատուցում

    Զբաղվածություն և աշխատանքԱշխատավարձեր և չվճարված փոխհատուցում

    Ազդված խումբ: Առողջապահության աշխատողներ · Պետական ծառայողներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է