Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #1343

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Բարև ձեզ պ Փաշինյան հուսով եմ լավ եք։ Իմ խնդրանքս հետևյալն է։ Երկու սպաների մայր եմ ունեմ 6 անչափահաս թոռնիկներ։ Մեծ տղաս 20 իսկ փոքրս 16 տարի զինված ուժերում են։ Մեծս 14 տարի իսկ փոքրս 10տարի ծառայել են Արցախում առաջնագծում։ Մասնակցել են քառօրյաին։ Ես էլ բնականաբար որպես մայր եղել եմ նրանց կողքին օգնել ու սատարել նրանց ընտանիքներին։ Հիմա տղաներս ծառայում են Հայաստանում և ապրում են ՎԱՐՁՈՎ իրենց հայրենի հողում դա իմ ամենացավոտ մասն է։ Այդքան տարի արցախում վարձ են տվել հիմա էլ էստեղ......... խնդրում եմ ասեք վերջապես երբ կկարողանան ունենան իրենց սեփական տանիքը։ Վարկեր ունեն որոնք մարելու համար ծախսվում է իրենց ստացած աշխատավարձը։ Կանանց աշխատավարձով ապրում են և ապահովում մեկը 4 մյուսը 2 անչափահասների և ծնողների (ես և ամուսինս չենք աշխատում տարիքային սահմանափակման պատճառով) գոյությունը։ Խնդրում եմ ասեք ինչ ծրագիր կա հարմար տարբերակով բնակարան ձեռք բերելու համար։ Շնորհակալ եմ։ Կներեք ձեր ժամանակը վատնելու համար։ Ինչ էլ լինի մերնք ձեր կողքն ենք ու ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԵՆՔ Շնորհակալություն

Ամփոփում

Թեմաներ
Պաշտպանություն և վետերաններ → Զինվորականների բնակարանային և սոցիալական ապահովում
Վայրեր
Արցախում · Հայաստանում
Ազդված խմբեր
Զինծառայողներ · Վարկառուներ / պարտապաններ · Զինծառայողների ընտանիքներ · Երեխաներ · Տարեցներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Զինվորականների բնակարանային և սոցիալական ապահովում

    Պաշտպանություն և վետերաններԶինվորականների բնակարանային և սոցիալական ապահովում

    Վայրեր: Արցախում · Հայաստանում

    Ազդված խումբ: Զինծառայողներ · Վարկառուներ / պարտապաններ · Զինծառայողների ընտանիքներ · Երեխաներ · +1

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է