Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #1308

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Հարգելի վարչապետ: Խոր հիասթափություն ունեմ: Մեր ազգաբնակչության մեջ կան մարդիք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, աշխատանքային փորձ, սակայն ինչ ինչ պատճառներով կորցրել են աշխատանքը եւ չեն կարողացել տեղավորվել այլ աշխատանքի, քանի որ ներկայիս գործատուների մեծամասնությունը նախընտրում է աշխատել երիտասարդների հետ: Նշածս մարդիք 40_63տարեկան են, ավելացնեմ նաեւ որ նրանցից մի մասը անզավակ է, ապրում է միայնակ եւ պետության կողմից որեւէ աջակցություն չի ստանում: Բազմիցս անգամ Ձեր ելույթներում նշել եք, որ ՀՀ որեւէ քաղաքացի անտեսված չի մնալու, սակայն նշածս մարդիք իրոք անտեսված են: Խնդրում եմ պատասխանեք, ինչպես ապրեն այդ մարդիք, ինչքան կարելի է ընկեր-բարեկամների օգնությամբ գոյատեւել: Չէ որ նրանք պատրաստի կադրեր են, սակայն տարիքի պատճառով գործազուրկ են:

Ամփոփում

Թեմաներ
Զբաղվածություն և աշխատանք → Զբաղվածություն և գործազրկություն · Սոցիալական պաշտպանություն և ընտանիք → Եկամտի աջակցություն
Ազդված խմբեր
Գործազուրկներ · Աշխատունակ տարիքի չափահասներ

Lsum-ը գտել է 2 խնդիր

  • 01

    Զբաղվածություն և գործազրկություն

    Զբաղվածություն և աշխատանքԶբաղվածություն և գործազրկություն

    Ազդված խումբ: Գործազուրկներ · Աշխատունակ տարիքի չափահասներ

    Բացել խնդիրը →
  • 02

    Եկամտի աջակցություն

    Սոցիալական պաշտպանություն և ընտանիքԵկամտի աջակցություն

    Ազդված խումբ: Գործազուրկներ · Աշխատունակ տարիքի չափահասներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է