Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #1256

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Բաց նամակ Հարգելի՛ պարոն Հարությունյան,քանի որ երկրում տիրող արտակարգ իրավիճակի արդյունքում ժամանակավորապես անցում է կատարվել օնլայն հարթակով դասապրոցեսներին,գրեթե բոլոր շրջանավարտներին հուզող հարցը հետագայում կայանալիք միասնական քննություններն են։ Ցավոք, վիրուսը դեռևս չի նահանջում, և անորոշ է նաև կարանտինի երկարաձգման ժամկետը։Օնլայն հարթակում իրականացվող դասերի վրա շատ ջանք ենք գործադրում և՛ մենք,և՛ ուսուցիչները,սակայն այն չի կարող լիարժեք փոխարինել տետ֊ա֊տետ իրականացվող դասապրոցեսներին։ Հնարավո՞ր է այս տարի կիրառվի ընդունելության այլ եղանակ։ Ինչպես ձեր ելույթներից մեկում նշել եք Դուք,զորակոչը չի կարող հետաձգվել, հետևաբար, զգալի կերպով չեն կարող հետաձգվել նաև մեր միասնական քննությունները։ Ցանկանում ենք շուտափույթ տեղեկանալ քննությունների կարգի անցկացման վերաբերյալ Ձեր ստույգ որոշմանը։ Շնորհակալություն։ Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն #ԿԳՍՄնախարարություն Gayane Stepanyan

Ամփոփում

Թեմաներ
Կրթություն → Բարձրագույն կրթություն
Ազդված խմբեր
Երիտասարդներ · Ուսանողներ · Ուսուցիչներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Բարձրագույն կրթություն

    ԿրթությունԲարձրագույն կրթություն

    Ազդված խումբ: Երիտասարդներ · Ուսանողներ · Ուսուցիչներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է