Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #1202

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Կարևոր հարց ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ համար ❗Պարոն Վարչապետ, ի՞նչ է լինելու մեր` ավարտական կուրսի ուսանողներիս հարցը։ Արդյո՞ք չկա հնարավորություն հետաձգելու ավարտական աշխատանքների նախապաշտպանությունները/պաշտպանությունները։ Այս իրադրությունը ազդում է նաև ուսանողների հոգեվիճակի վրա, ու եթե ես կարողանում եմ օնլայն աշխատել, ապա իմ նման հազարավոր ուսանողներ դժվարանում են ավարտին հասցնել ավարտական աշխատանքները, որոնք հետազոտական մասեր ևս ունեն։ Խնդրում ենք այս հարցին ևս անդրադառնալ ու մտնել նաև ուսանողի դրության մեջ։. և մեկ խնդիր ևս, պարոն վարչապետ, այս իրավիճակում, երբ ողջ աշխարհն է կանգնած բավականին լուրջ խնդրի առաջ, ուսանողներից վարձավճարներ են պահանջում, կարող է հիմա ասեք` պարոն Հարությունյանը խոսել է խնդրի մասին, բայց քանի որ մենք` 4-րդ կուրսի ուսանողներս պատրաստվում ենք առաջիկա օրերին նշանակված նախապաշտպանություններին, հետևաբար կարծում եմ, մեզանից վարձը ավելի շուտ կպահանջեն, քան նախատեսվում է։ Խնդրում եմ ասեք, ինչ պետք է անեն այն ուսանողները, ովքեր տանը չունեն աշխատող և իվիճակի չեն վարձ մուծելու։ Շնորհակալ ենք։

Ամփոփում

Թեմաներ
Կրթություն → Բարձրագույն կրթություն · Կրթություն → Ուսման վարձ և ուսանողների աջակցություն
Ազդված խմբեր
Ուսանողներ · Երիտասարդներ

Lsum-ը գտել է 2 խնդիր

  • 01

    Բարձրագույն կրթություն

    ԿրթությունԲարձրագույն կրթություն

    Ազդված խումբ: Ուսանողներ · Երիտասարդներ

    Բացել խնդիրը →
  • 02

    Ուսման վարձ և ուսանողների աջակցություն

    ԿրթությունՈւսման վարձ և ուսանողների աջակցություն

    Ազդված խումբ: Ուսանողներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է